Սննդակարգեր
Փսորիազ. ճիշտ սնուցում և սննդակարգ. izmirlianmedicalcenter.com
Ճիշտ սնուցման շնորհիվ փսորիազով տառապող մարդը կարող է զգալիորեն ազդել հիվանդության ծանրության աստիճանի և ախտանիշների վրա: Փսորիազի ժամանակ ճիշտ սնուցման նպատակն օրգանիզմում որոշակի թթվահիմնային հավասարակշռություն ապահովելն է: Ամբողջ աշխարհում փսորիազի բուժման ժամանակ ավելի քան 20 տարի կիրառվում է ամերիկացի բժիշկ Ջոն Պեգանոյի կողմից մշակված սննդակարգը: Ըստ բժիշկ Պեգանոյի, ինչպես մաշկի այլ հիվանդությունների, այնպես էլ փսորիազի աղբյուրը գտնվում է աղտոտված աղիներում: Արտազատիչ համակարգի վատ աշխատանքի ֆոնին մաշկն իր վրա է վերցնում օրգանիզմից շլակները դուրս բերելու հիմնական բեռը: Բալանսավորված սննդակարգը նպաստում է աղիների գործունեության կարգավորմանը՝ դրանով բարելավելով մաշկի վիճակը:
Փսորիազով տառապող մարդու ամենօրյա սննդակարգը պետք է 70-80%-ով բաղկացած լինի հիմքեր առաջացնող մթերքներից և 20-30%-ով` թթուներ առաջացնող մթերքներից:
Հիմք առաջացնող մթերքներ
Մրգեր (բացի լոռամրգից, հաղարջից, սալորից, սալորաչրից, հապալասից): Խնձորը, բանանը, սեխը կարելի է միայն առանձին ուտել՝ առանց այլ մթերքների հետ համակցելու: Ցիտրուսային մրգերը (այդ թվում հյութերը) չի կարելի համակցել ամբողջական հացահատկից պատրաստված մթերքի և կաթնամթերքի հետ:
Բանջարեղեն (բացառությամբ լոբազգիների, խավարածիլի, դդմի, բրուսելյան կաղամբի. դրանք կարելի է ուտել ոչ մեծ քանակությամբ): Մորմազգիների ընտանիքի բանջարեղենը (կարտոֆիլ, լոլիկ, սմբուկ, պղպեղ) պետք է ամբողջությամբ բացառել սննդակարգից:
Օրգանիզմում հիմնայնությունն ավելացնում են նաև.
- սննդի և ըմպելիքի մեջ լեցիտինի ավելացումը,
- մեկ բաժակ ջրի մեջ թարմ քամած կիտրոնի հյութի ավելացումը,
- խաղողի, ծիրանի, տանձի, անանասի, թուրնջի, նարնջի հյութեր , ինչպես նաև մանգոյի և պապայայի հյութեր,
- բանջարեղենային հյութեր,
- մեկ բաժակ մաքուր ջրի մեջ 3-5 կաթիլ գլիկոթիմոլինի ավելացում (կիրառել շաբաթը հինգ օր՝ քնելուց առաջ): Հիմնային հանքային ջրեր «Բորժոմի» , «Եսենտուկի-4» և այլն:
Թթուներ առաջացնող մթերքներ.
- միս և մսամթերք,
- հատիկավորներ,
- պանիր,
- շաքար,
- կարտոֆիլ, չորացրած սիսեռ և լոբազգիներ,
- կարագ, սերուցք:
Մեծ քանակությամբ այս մթերքների համակցումն արյան մեջ թթվային ռեակցիա է առաջացնում՝ վատթարացնելով հիվանդության ընթացքը:
Փսորիազով հիվանդներին խորհուրդ է տրվում բացառել.
- սննդի մեկ ընդունման ժամանակ հիմք առաջացնող մի քանի մթերքների համակցում,
- շաքար և շաքար պարունակող մթերքներ,
- կոնսերվանտներ, ներկանյութեր, արհեստական հավելումներ պարունակող մթերքներ ,
- քացախի տեսակների մեծ մասը,
- ալկոհոլային ըմպելիքներ:
Վատ բալանսավորված սննդակարգը կարող է չորացնել աչքերը: Ամերիկացի գիտնականները եկել են այն եզրակացության, որ կանանց մոտ «չոր աչքերի» տհաճ համախտանիշի զարգացման վրա ազդում է սննդակարգում որոշակի ճարպաթթուների հարաբերակցությունը, օրինակ, սննդակարգում մեծ քանակությամբ կենդանական ճարպի կիրառումը:
Մթերքների արգելված համակցումներ
- շիլաները, հացը, ամբողջական հացահատիկից պատրաստված մթերքները ցիտրուսային, ինչպես նաև շոգեխաշած կամ չորացրած մրգերի հետ:
- ցիտրուսները և նրանց հյութերը կաթնամթերքի հետ,
- սուրճը և թեյը` շաքարով, կաթով կամ սերուցքով,
- մեկ ուտեստում չափազանց շատ թթու առաջացնող մթերքներ:
Փսորիազով տառապող մարդու սննդակարգը ինչ մթերքներից էլ բաղկացած լինի, ամեն դեպքում, չի կարելի շատ ուտել: Սննդակարգի բոլոր կետերին խիստ հետևելու դեպքում միայն բուժումը կարող է շոշափելի արդյունքներ տալ:
Քանի որ փսորիազով մարդկանց մոտ խանգարված է նյութափոխանակությունը, վերը նշված սննդակարգին պետք է հետևել բուժող բժշկի մոտ նախնական խորհրդատվությունից հետո:
Կարդացեք նաև
Միզապարկի քարերի առկայության ժամանակ սնունդը պետք է լինի հավասարակշռված, հարուստ վիտամիններով և հանքային աղերով, ուղղված նյութափոխանակության խանգարման կարգավորմանը...
Երբ երկրները խիստ միջոցառումներ են ձեռնարկում COVID-19 կորոնավիրուսային վարակի տարածումը կանխելու համար, ինքնամեկուսացումը և կոմերցիոն կառուցվածքներում աշխատանքի ընդհատումը կարող են ազդել...
Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղին հաճախ նախորդում է քրոնիկական պանկրեատիտը կամ մարսողական համակարգի այլ հիվանդությունները: Եվ այս ախտաբանության ռիսկի գործոններից մեկը սխալ սնուցումն է՝ շատ ուտելը, արագ սննդի, ճարպային, սուր համեմված...
Ի՞նչ սննդակարգեր են կարևորվում գաստրոէնտերոլոգիական և լյարդային ախտաբանությունում:
Այս երկու օրգան-համակարգերի ախտահարումների դեպքում էլ շատ կարևոր է որոշակի սննդակարգ պահպանելը...
Չարորակ ուռուցքները ախտահարում են հիմնականում բարձր տարիքային խմբի մարդկանց։ Վերջին տարիներին նկատվում է ուռուցքային հիվանդությունների աճ բոլոր տարիքային խմբերում, սակայն այն հատկապես նկատվում է 60 տ անց տղամարդկանց...
Աթերոսկլերոզի զարգացման պատճառները
Աթերոսկլերոզը հաճախ հանդիպում է տղամարդկանց մոտ 40-60 տարեկանում և 50 տարեկանն անց կանանց մոտ: Զարգացման հիմնական գործոններն են` սխալ սնունդը, նյութափոխանակության խանգարումները, ոչ ակտիվ կյանքը...
Կրծքագեղձի քաղցկեղի բուժման ընթացքում ախորժակը կարող է նվազել, սակայն, այնուամենայնիվ, արդյունավետ բուժման գրավականն առողջ սննդակարգն է: Բուժման ընթացքում ճիշտ սնուցումը կարևոր է, քան` երբևէ: Հիվանդության դեմ պայքարելու համար...
Գրեթե յուրաքանչյուր հասուն մարդ ծանոթ է այրոցի նշաններին՝ կոկորդում այրող զգացողություն և բերանում` դառնահամություն: Եկեք հասկանանք, թե որտեղի՞ց է այն առաջանում և ինչպես վերացնել: Երբեմն առատ սեղանից հետո...
Ավստրալացի փորձագետներն անվանել են այն մթերքները, որոնք կարող են նվազեցնել զարկերակային ճնշման բարձրացումը գերճնշման ժամանակ: Գերճնշումը թույլ արտահայտված ախտանիշների պատճառով համարվում է համր մարդասպան...
Ենթաստամոքսային գեղձի ֆերմենտները նպաստում են աղիներում սպիտակուցների, ճարպերի և ածխաջրերի ճեղքմանը: Ենթաստամոքսային գեղձի կողմից անջատված հորմոններից, օրինակ, ինսուլինը, արյան մեջ ապահովում է գլյուկոզայի...
Ժամանակակից սննդաբանների հավաստմամբ` նիհարելու համար նախատեսված լավագույն սննդակարգն այն է, որին կարելի է հետևել հարմարավետությամբ` առանց չսնվելու արդյունքում թուլությունից ընկնելու անհրաժեշտության: Գրում է Woman.ru-ն...
Հանրահայտ սննդաբան Մարգարիտա Կորոլյովային, անկասկած, կարելի է վստահել: Չէ՞ որ նրա մեթոդով նիհարում են ռուսական էստրադայի ու կինոյի աստղերը: Կորոլյովան գիտական փաստարկներով ապացուցված իսկապես բազում...
Fithacker.ru-ն գրում է, որ բրնձով սննդակարգը մշակվել է դեռ 1939թ. և նպատակ է ունեցել իջեցնել արյան ճնշումը, կարգավորել արյան մեջ շաքարի մակարդակը և լավացնել երիկամների վիճակը։ Բայց քանի որ այն մեծապես օգնել է նաև քաշի...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն